Posted in Պատմություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ է ստեղծվել Խեթական պետությունը:
    Խեթական պետությունը ստեղծվել է փոքր Ասիայի թերակղզում:
  2. Ե՞րբ Խեթական պետությունը հասավ իր հզոորության գագաթնակետին, ի՞նչ նվաճումներ իրականացրին Խեթերը:
    Ք. ա. 14-ից 12-րդ դարերում Խեթական պետությունը հասավ իր հզորության գագաթնակետին, նրանք նվաճեցին Միտաննին, որից հետո հասան մինչև Եգիպտոսի սահմանները:
  3. Ե՞րբ և որտե՞ղ է կազմավորվել Միտաննի պետությունը:
    Միտտանի պետությունը կազմավորվել է Միջագետքում, Փոքր Ասիայում, Ասորիքում և Հայկական լեռնաշխարհի մի մասում:
  4. Որտե՞ղ էին տեղակայված փյունիկյան քաղաքները: Դրանցից որո՞նք էին առավել հզոր:
    Միջերկրական ծովի արևելյան ափին փռված էին Փյունիկյան քաղաքները, որոնցից առավել հզորն էին Բիբլոսը, Սյուդոնը և Տյուրոսը:
  5. Ե՞րբ և որտե՞ղ է հիմնվել Կաթագեն քաղաքը:
    Ք. ա. 9-րդ դարի վերջին, Աֆրիկայի հյուսիսում՝ Փյունիկացիները ստեղծեցին Կաթագեն քաղաքը:
  6. Առաջին այբբենական գիրը որտե՞ղ է ստեղծվել:
Posted in Մայրենի 6-րդ դասարան

Աստվածահաճո փայտահատի պատմությունը: Նիկոլայ Լեսկով

Այս պատմվածքը Աստծո բարեհաճության մասին էր։ Պատմվածքում մենք տեսնում են, որ Աստծո մոտ բոլոր մարդիկ հավասար են։ Աստված չի գերադասում հարուստին՝ աղքատից, հոգևորականին ՝ սովորական գյուղացուց։Այս պատմության մեջ Աստծոն աղոթեցին և խնդրեցին հազարավոր մարդիկ,բարձրաստիճան հոգևորականներ և անձամբ Կիպրոսի եպիսկոպոսը,բայց Աստված ընդունեց մի շատ աղքատ և խեղճ ծերունու աղոթքը։Ես կարծում եմ , որ Աստված ավելի շուտ լսում և կատարում է խեղճ,տառապյալ և աղքատ մարդու խնդրանքը քան ավելի ապահով մարդունը։ Առավել ևս շատ հուզիչ էր պատմության ավարտը, որտեղ եպիսկոպոսը այդ գյուղացուն օգնության ձեռք մեկնեց և ապահովեց նրան ամեն ինչով ՝ տվեց քնելու տեղ և մարդավայել ապրելու հնարավորություն։