Posted in Մաթեմատիկա - 6րդ դասարան

Պարապմունք 45.

Առաջադրանքներ

1) Ամբողջ թվերի եռյակի համար ստուգե՛ք բազմապատկման 

զուգորդական օրենքի ճշտությունը.

ա) +9, –2, +5
տես օրինակը՝

(+9x(-2))x(+5)=(+9)x((-2)x(+5))
բ) +5, –8, –3

(+5*(-8)) * (-3)=(+5) * ((-8)*(-3))
գ) –4, +20, –5,

(-4*(+20)) * (-5)=(-4) * ((+20)*(-5))

դ) –5, +4, +7

(-5*(+4)) * (+7)=(-5) * ((+4)*(+7))

2) Որոշե՛ք արտադրյալի նշանը,  կատարե՛ք բազմապատկումը. 

 ա) (–2) · (+3) · (–7)=+42

բ) (–5) · (–4) · (+3 ) · (–2)=-120 

 գ) (–1) · (–1) · (–1 )=-1 

դ) (+7) · (–3) · (+4) · (–5)=+420

3) Օգտվելով գումարման նկատմամբ բազմապատկման բաշխական օրենքից՝ հաշվե՛ք հարմար եղանակով,տես օրինակը.

ա) 5×25+5×75=5x(25+75)=5×100=500
գ) ( –7 ) · ( –4 ) + ( –7 ) · (–6 )=+70
բ) ( –2 ) · ( +4 ) + ( –2 ) · ( +96 )=-200
դ) ( –6 ) · ( –5 ) + ( –6 ) · ( -95 )=+600

4) Եթե արտադրիչների քանակը զույգ թիվ է, և բոլոր արտադրիչնեը բացասական թվեր են,  կարո՞ղ է արդյոք արտադրյալը դրական թիվ լինել: Բերե՛ք օրինակներ:

այո

(-2)*(-4)=+8, (-2)*(-4)*(-2)*(-4)=+64

5) Որոշե՛ք, թե ինչ նշան կունենա չորս ամբողջ թվերի արտադրյալը, եթե՝ 

ա) այդ թվերից երկուսը դրական են, երկուսը՝ բացասական,

բացասական

բ) այդ թվերից երեքը բացասական են, մեկը՝ դրական,

բացասական

գ) այդ թվերից երեքը դրական են, մեկը՝ բացասական։

բացասական

6)Գիշերը օդի ջերմաստիճանը -10 աստիճան էր։ Առավոտյան այն դարձավ +2 աստիճան: Քանի՞ աստիճանով փոխվեց օդի ջերմաստիճանը:

12

7)Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների նվազման կարգով.      
81, – 93 , 104, – 300, – 88 , 112, 0, +2, -11։
|– 300|, |112|, |104|, |– 93|, |– 88|, |81|, |-11|,|+2|,|0|:
8)Լրացուցիչ աշխատանք: Խնդիր ֆլեշմոբից:
Տասը լիտր աղաջուր պատրաստելու համար անհրաժեշտ է կես կիլոգրամ աղ։ Սովորողները Թթուդրիկին որքա՞ն աղ պետք է օգտագործեն՝ ութ ու կես լիտր աղաջուր պատրաստելու համար։

425

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

1.Պարզ նախադասությունները փակագծում գրված բառերով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել,քանի որ Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր,որովհետև ձմռան պարապությունից  ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ, որպեսզի նրանից հարցնի ճանապարհը  (որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան,որ քերականություն սովորի: (որ, որպեսզի)


2. Տեքստը փոխադրի՛ր կաթսայագործ վարպետի անունից՝ վերաբերմունք արտահայտելով և հետևություն գրելով:
Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը:
Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան կաթսայագործի մոտ տանել՝ նորոգելու: Փիղն սպասեց, մինչև վարպետն աշխատանքն ավարտեց, ու ետ բերեց կաթսան: Սակայն գործը վատ էր արված: Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից  ուղարկեցին վարպետի մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց կաթսայագործի գլխավերևն այնպես, որ ջուրը կաթի նրա դեմքին: Վարպետը հասկացավ ու այս անգամ կարգին նորոգեց կաթսան:

Ես կաթսայագործ եմ և ապրում եմ Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում։Մեր քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ  տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը:Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան ինձ մոտ բերել՝նորոգելու: Փիղն սպասեց, մինչև ես աշխատանքն ավարտեցի, ու ետ տարավ կաթսան:  Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից  ուղարկեցին ինձ մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց իմ գլխավերևն այնպես, որ ջուրը կաթի իմ դեմքին:Ես ամեն ինչ հասկացա ու այս անգամ կարգին նորոգեցի կաթսան: