1. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի´ր և տեքստը վերականգնի´ր:
Այնտեղ այս ահավոր ծույլր փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղ- տը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշ- խատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատասխանեց.
-Ո՜ւզ, ո՜ւզ:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
Ուղ- տը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշ- խատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում:Այնտեղ այս ահավոր ծույլր փուշ,ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:Ձին գնաց ու պատմեց մարդուն: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:
Ուղտը պատասխանեց.
-Ո՜ւզ, ո՜ւզ:
Հետո շունն ու եզը հերթով եկան:Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
2.
Ա)
Ընդգծված բազմիմաստ բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված (բացատրելու համար տրված բառերից մեկո´վ փոխարինիր):
Արջը գլուխը բարձրացրեց: – մարմնի մաս
Սարի գլխին ինչ-որ բան է փայլում: – կատար
Այս մարդը գլուխ չունի: – Խելք
Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր: – մաս
-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը, — որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:ղեկավար
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:-վրա
Գերանի գլխի´ց բռնիր:-ծայր
Խելք, մարմնի մաս, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա:
Բ)Քո կարծիքով, բառի հիմանական իմաստը ո՞րն է: Պատասխանդ փորձի´ր պատճառաբանել:
գլուխ բառի հիմնական իմաստը նշանակում է մարմնի մաս
3.Տրված բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:
Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը,
աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:
Գառնարած – գառ արածեցնող, բարեսիրտ- բարի սիրտ ունեցող, չարամիտ -չար միտք ունեցող, լեռնագագաթ – լեռան գագաթ, արագահոս- արագ հոսող, հարթավայր – հարթ վայր, աստղագիտություն – աստղերի մասին գիտություն :