Posted in Բնագիթություն 6-րդ դասարան

Թեմայի ամփոփում

1. Ինչպե՞ս են բույսերը և կենդանիները ստանում օրգանական նյութեր:
Կանաչ բույսերը, օգտագործելով արևի էներգիան,  ջուրը  և օդի ածխաթթու գազը, սինթեզում են իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը։ Իսկ կենդանիները իրենց անհրաժեշտ նյութերը ստանում են սննդի միջոցով, նրանք սնվում են բույսերով կամ կենդանիներով։ Սինթեզելով սննդային նյութեր՝ բույսերն իրենց քիմիական կապերում կուտակում են արևի էներգիան ։ Բուսակեր կենդանիները  սնվում են բույսերով  և նրանցից ստանում այդ էներգիան։

2. Ինչու՞ են կանաչ բույսերը համարվում այլ կենդանի օրգանիզմների աղբյուր:
 Բույսերը հանդիսանում են բուսաբանական ուսմունքի կողմից ուսումնասիրվող կարևոր օբյեկտ։ Բույսերի ամենակարևոր տարբերությունը կենդանի օրգանիզմների մեծամասնությունից ինքնասուն (ավտոտրոֆ) լինելն է, այսինքն՝ իրենց աճման ու զարգացման համար անհրաժեշտ օրգանական նյութերը սինթեզում են իրենք: Բույսերի պաշարային սննդանյութը օսլան է, որը կուտակվում է բջջի քլորոպլաստներում:Բուսական աշխարհը պայմանավորում է մարդու և կենդանիների գոյությունը երկրի վրա: Կանաչ բույերը համարվում են կենդանի օրգանիզմի աղբյուր, որվհետև խոտակեր կենդանիները սնվում են խոտով։

3. Ինչպե՞ս է փոխակերպվում էներգիան կենդանի օրգանիզմում:
Կանաչ բույսերում և որոշ միկրոօրգանիզմներում օրգանական նյութերն առաջանում են լուսասինթեզի ընթացքում, որի համար անհրաժեշտ են Արեգակի էներգիանածխաթթու գազ և ջուր: Օրգանական նյութերի առաջացման ժամանակ անջատվում է թթվածին, այսինքն լուսային էներգիան փոխակերպվում է քիմիական էներգիայի։Մարդը, կենդանիները և որոշ միկրոօրգանիզմներ անօրգանական նյութերից օրգանական նյութեր չեն ստեղծում։ Նրանք օրգանական նյութերն ընդունում են պատրաստի ձևով՝ սնվելով այլ կենդանիներով, բույսերով։Էներգիան փոխակերպում է սննդի միջոցով:

4. Հեծանվորդը 1500 մ ճանապարհը անցնում է 60 վայրկյանում: Որոշեք հեծանվորդի շարժման միջին արագությունը։

1500 ։ 60 = 25 մ/վ

Պատ. 25մ/վ

5. Ի պատիվ անգլիացի գիտնական …… աշխատանքի միավորը կոչվում է ……:
Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի (1818 — 1889) աշխատանքի միավորը կոչվում է Ջոուլ:

6. Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են…..:
Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա:

Օրինակ՝
Շարժվող օդը՝ քամին, շարժում է հողմաղացի թևերը կամ շարժվող ջուրը՝ գետը, տեղափոխում է գերաններ։